ԳԳոհար Սարգսյան

ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ուժեղացված ծառայության

ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները  անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։

Գերատեսչություոնից հիշեցնում են՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը տրանսպորտային միջոցները բացառապես ձմեռային անվադողերով վարելը պարտադիր պահանջ է․ պարեկային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով հայտնաբերում և վարչական պատասխանատվության են ենթարկում խախտում կատարած վարորդներին։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, անհրաժեշտության դեպքում զանգել՝ 911 կամ 102։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում