Քաղաքացիության ինստիտուտի համալիր վերանայման համատեքստում գնալու ենք նաև կտրուկ լուծումների, որովհետև քաղաքացիությունը պետության և քաղաքացու միջև կայուն կապ է՝ երկկողմանի հոգատարություն և պատասխանատվություն․ ՆԳ նախարար

ՏՏաթև Խաչատրյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 29-30-ը ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ Հայաստանի միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի վերլուծական հաշվետվությունների և արդյունքների նախնական տարբերակի ներկայացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, պետական և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ։

Նախարար Արփինե Սարգսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանին և միջազգային գործընկերներին։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր է միգրացիոն ոլորտի կառավարման համապարփակ ռազմավարական մոտեցումը, երբ ճիշտ արժեհամակարգի վրա ձևավորված բոլոր բաղադրիչները կոչվում են իրենց անուններով:

Անդրադառնալով քաղաքացիության ինստիտուտին՝ նա ընդգծել է, որ տարիներ շարունակ ինստիտուտի ձևախեղման հետևանքով մարդակենտրոնության հետ կապված մի շարք մոտեցումներ ստորադասվել են, մինչդեռ քաղաքացիության վերաբերյալ լուծումները պետք է խարսխված լինեն տարբեր մոտեցումների վրա։

«Գնալու ենք որոշումների, նաև կտրուկ և ցավոտ լուծումների, որովհետև, ի վերջո, քաղաքացիությունը ենթադրում է պետության և քաղաքացու կայուն կապ, միմյանց նկատմամբ երկկողմանի հոգատարություն, խնամք, պատասխանատվություն։ Պետք է անդրադարձ կատարենք նաև երկքաղաքացիության ինստիտուտին, հասկանանք մոտեցումները: Եթե շնորհում ենք քաղաքացիություն, ապա պետք է վստահ լինենք, որ տվյալ անձն իր կյանքը կապելու է Հայաստանի Հանրապետության հետ»,- նշել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարն ընդգծել է ռեզիդենտության բաղադրիչը խորքային ուսումնասիրելու, քննարկելու, ինչպես նաև կենտրոնացված տվյալների հավաքագրման ինստիտուտի ինտեգրման անհրաժեշտությունը։

Ներկայացնելով ռազմավարական ծրագրի նախնական տարբերակը՝ Տիգրան Ջրբաշյանն ու Միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի թիմի անդամներն անդրադարձել են քաղաքացիության համակարգային շրջանակին, քաղաքացիության ձեռքբերման, դադարեցման պահանջների կիրառելիության միջազգային փորձին ու Հայաստանի օրենսդրական կարգավորումներին։

Անդրադարձ է կատարվել նաև երկքաղաքացիության իրավական կարգավորումներին, այդ համատեքստում սփյուռքի առանձնահատկություններին, միգրացիայի և ապաստանի իրավական ու ինստիտուցիոնալ հարցերին։

Ծավալվել է ակտիվ քննարկում, նախանշվել են մոտեցումներն ու խնդիրները։ Քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում