
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ նոյեմբերի 28-ին նվագախմբի զինծառայողները ՊՆ վարչական համալիրում հանդես են եկել համերգային կատարումներով։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:




Դահլիճում հնչել են հայտնի հայ և օտարազգի երգահանների ստեղծագործությունները։

Տոնական ծրագրի ավարտին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամաններով նվագախմբի մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։











