Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրամ Մարանդյան

Մեկուսացվել է Նավուրի օջախը, Դիլիջանում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ-ից նոր մանրամասներ են հայտնում

Մեկուսացվել է Նավուրի օջախը, Դիլիջանում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ-ից նոր մանրամասներ են հայտնում

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ, Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, պետական և համայնքային գերատեսչությունների աշխատակիցներ․ ներգրավված է նաև անհրաժեշտ տեխնիկա։

Հրդեհաշիջման գործողությունները կազմակերպվում և կառավարվում են տեղում ձևավորված օպերատիվ շտաբի կողմից։ Շտաբի ղեկավարումը իրականացնում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Տեղում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը համակարգում և իրականացնում է լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն և ընթացիկ զարգացումները։

Օպերատիվ և համակարգված միջոցառումների հետևանքով ամբողջությամբ մարվել են՝Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում, շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները։ Հիմնականում այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:

Այս պահին աշխատանքները լիարժեք վերահսկվում են, և իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև բոլոր հրդեհային օջախների ամբողջական մարում։

Ցավով հայտնում ենք, որ լայնածավալ գործողությունների ընթացքում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, տեղի է ունեցել դժբախտ պատահար․ զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս ծառայող շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ներքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված ծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։

Հանրությանը կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն և ցանկացած հրդեհի կամ ծխի դեպք նկատելու դեպքում անմիջապես զանգել 911։

Նշենք, որ պարբերաբար թարմացված տեղեկատվությունը հասանելի է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական հարթակներում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում