ԼԼիլիթ Ասատրյան

Մնացական Սաֆարյանը և Ռումինիայի Սենատի հանձնաժողովի նախագահը անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին

Մնացական Սաֆարյանը և Ռումինիայի Սենատի հանձնաժողովի նախագահը անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին և խորացմանը:

Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը և առանձնանշելով հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետևանքով տարածաշրջանում բացվող տնտեսական զարգացման  և բարգավաճման հեռանկարները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում