«Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է 34 մլն դրամ չհայտարարագրելու և ապօրինի հարստացման համար
Լիազորությունները կասեցված «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը կալանքի տակ է: Թոռնիկ Գալստյանին մեղադրանք է ներկայացվել 4 դրվագով, այդ թվում` ապօրինի հարստացման համար: Նա չհայտարարագրված մոտ 35 միլիոն դրամը ավանդ է դրել հարազատների անունով: Գալստյանը չի ընդունում մեղադրանքը:
Մանրամասները՝ տեսանյութում:













