ՄՄարո Թարվերդյան

ՀՀ-ն կարևորում է ադամանդների թափանցիկ ու վստահելի հավաստագրման համակարգը. էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ-ն կարևորում է ադամանդների թափանցիկ ու վստահելի հավաստագրման համակարգը. էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը նոյեմբերի 17–21-ը մասնակցել է ԱՄԷ Դուբայում անցկացված Քիմբերլիի գործընթացի նախարարական նիստին։

 

Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը` որպես ադամանդի արժեքային շղթայի բոլոր փուլերում ներգրավված երկիր՝ ներմուծումից մինչև մշակում և մանրածախ առևտուր, կարևորում է ուժեղ, հավաստի և թափանցիկ հավաստագրման համակարգի առկայությունը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Էդգար Զաքարյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը «Կոնֆլիկտային ադամանդների» ընդլայնված սահմանման շուրջ քննարկումների ընթացքում՝ կարևորելով կոնսենսուսի ձևաչափը, որը Քիմբերլիի գործընթացի որոշումների կայացման հիմքն է։

 

Նիստում ընդգծվել է, որ ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ պետք է նպաստի Քիմբերլիի գործընթացի ամբողջականության, հուսալիության և տեխնիկական բնույթի պահպանմանը։ Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես կառուցողական, պատասխանատու և ներգրավված գործընկեր՝ պատրաստ համագործակցելու բոլոր մասնակիցների հետ՝ գործընթացի միասնականությունն ու արդյունավետությունը պահպանելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում