ԱԱրամ Մարանդյան

Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիներն ու հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերը

Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիներն ու հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերը

Նոյեմբերի 18-ին Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆոռնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:

Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները և, այդ համատեքստում, հնարավոր նոր նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներմուծման և արտահանման ընդլայնման հեռանկարներին, հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերին։ Վերջինիս մասով  կարևորվել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն հայկական ձեռնարկությունների հմտությունների և շուկայավարման կարողությունների զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով նրանց մրցունակությունը միջազգային շուկայում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության իրենց պատրաստակամությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում