ԱԱնժելիկա Ժամհարյան

Ժնևում մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպման ութերորդ նստաշրջանը

Ժնևում մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպման ութերորդ նստաշրջանը

Ժնևում մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպման ութերորդ նստաշրջանը: Կողմերի հանդիպումը նախատեսում է ընդունել մի շարք կարևոր որոշումներ՝ տեղեկատվության մատչելիություն, որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցություն, արդարադատության մատչելիություն և միջազգային որոշումների կայացման գործընթացում հանրային ներգրավվածություն ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում համագործակցելու Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի հետ՝ ապահովելու լիարժեք համապատասխանություն կոնվենցիայի դրույթներին։

 

Ինչպես նաև շեշտել է, որ ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է մշակվում, որտեղ ինկորպորացվել են համապատասխանության կոմիտեի առաջարկները։ Այն առաջիկայում կքննարկվի շահագրգիռ տարբեր կողմերի հետ։

 

Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ արդարադատության ոլորտում բնապահպանական մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման ամրապնդման նպատակով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում