ԱԱննա Զախարյան

ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է Ֆրանսիայի առաջատար ինովացիոն կենտրոն

ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է Ֆրանսիայի առաջատար ինովացիոն կենտրոն

Գրենոբլ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է  ունեցել Վալանսի քաղաքապետ, Օվերն–Ռոն–Ալպեր մարզի փոխնախագահ Նիկոլաս Դարագոնի հետ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավոր ուղիները, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորությունները:

Նախարարի տեղակալը մասնակցել  է Ֆրանսիայի Վալանս քաղաքում անցկացված մի շարք տեխնոլոգիական միջոցառումների և հանդիպումների։

Esisar ինժեներային դպրոցում կայացած CSAW կիբեռանվտանգության միջոցառմանը Ռուբեն Սիմոնյանը կարևորել է կիբեռանվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև նոր գործընկերությունների ձևավորման նշանակությունը՝ ընդգծելով նման հարթակների կարևոր դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։

Հաջորդիվ հայկական պատվիրակությունն այցելել է տարածաշրջանի առաջատար ինովացիոն կենտրոններից մեկը՝ Valence Romans Innov։ Կենտրոնի տնօրեն Դավիդ Ելին ներկայացրել է կառույցի գործունեությունը, էկոհամակարգը և նորարարական ծրագրերը՝ անդրադառնալով հայկական տեխնոլոգիական ոլորտի աճին և համագործակցության հնարավորություններին։

Քննարկումների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հայկական և ֆրանսիական տեխնոլոգիական թիմերի միջև կապերի զարգացումը կարող է բացել նոր համագործակցության հնարավորություններ։ 

Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի դինամիկ զարգացումը ստեղծում է ամուր հիմք՝ երկարաժամկետ և գործնական ծրագրերի իրականացման համար։ 

Ամփոփելով հանդիպումը` կողմերը պատրաստակամություն են հայտնել` շարունակելու համագործակցությունը փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում