ԴԴավիթ Մուրադյան

Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը. Գալյանը հանդիպել է Կոբախիձեի հետ

Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը. Գալյանը հանդիպել է Կոբախիձեի հետ
Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնարար նշանակությունը։
 
Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը երկրների միջև։
 
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին և դրա շրջանակում նախարարության կողմից առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում