ԱԱննա Զախարյան

Կանխվել է մեծ քանակությամբ բաժանորդային քարտեր փոխանցելու փորձը․ քաղաքացուհին ենթարկվել է վարչական պատասխանատվության

Կանխվել է մեծ քանակությամբ բաժանորդային քարտեր փոխանցելու փորձը․ քաղաքացուհին ենթարկվել է վարչական պատասխանատվության

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Ա․Կ․-ին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Խուզարկությամբ Ա․Կ․-ի մոտից հայտնաբերվել է 31 հատ թաքցված բաժանորդային քարտ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում