ՀՀայկ Նավասարդյան

Քննարկվել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում

Քննարկվել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում

Նոյեմբերի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

 

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
 
Անդրադարձ է կատարվել ոլորտային փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և տեխնոլոգիական նորարարությունների խթանման հեռանկարներին։

 

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են նման ձևաչափով շփումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների խորացման և տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում