ԿԿարմեն Ղուկասյան

Կոռնիձորում ստորագրվել է հուշագիր՝ սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու վերաբերյալ

Կոռնիձորում ստորագրվել է հուշագիր՝ սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու վերաբերյալ

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններում գրանցված 18 տարեկան և բարձր անձանց կանխարգելիչ այցի շրջանակում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու նպատակով Կոռնիձորում համագործակցության հուշագիր է ստորագրվել «Հենար» հիմնադրամի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Ծրագիրը փորձարարական եղանակով կգործի Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող Շաքիի և Ախլաթյանի, Խնձորեսկի ԱԱՊԿ-ի սպասարկման տարածքում գտնվող Կոռնիձորի և Հարթաշենի բնակավայրերում:

 

«Բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը շատ կարևոր են: Եվ, հաշվի առնելով սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի տարածվածությունը, հաստատվել է առողջական այս խնդիրների վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտությունների իրականացման ծրագիր, որն իրականացվելու է «Հենար» հիմնադրամի աջակցությամբ»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հուշագրի ստորագրման ժամանակ:

 

Սքրինինգային հետազոտությունը 2 փուլ ունի: Սկզբում հետազոտության բոլոր մասնակիցները հարցաթերթիկ են լրացնում, գրանցվում են նրանց անթրոպոմետրիկ ցուցանիշները (քաշը, հասակը), կատարվում է զարկերակային ճնշման չափում։ Արդյունքներից կախված, ըստ անհրաժեշտության, կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ՝ արյան մեջ գլյուկոզի և լիպիդային պրոֆիլի որոշում, ինչի արդյունքում ռիսկային հիվանդներն ուղեգրվում են նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու։
 
Ռիսկի գործոնների բացակայության պարագայում անձը սքրինինգին կրկին մասնակցում է երկու տարի անց։

 

Ծրագրի արդյունքները հնարավորություն կտան ապացուցողական բազա ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կանխարգելիչ այցն արդյունավետ իրականացնելու համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում