Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրամ Մարանդյան

HelloBit(y) - Ֆինանսական բուրգ թե՞ ներդրում. ՆԳՆ-ից զգուշացնում են

HelloBit(y) - Ֆինանսական բուրգ թե՞ ներդրում. ՆԳՆ-ից զգուշացնում են

️ Ինչպես և նախկինում տեղեկացրել էինք Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակի միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միևնույն ժամանակ խոստանալով նաև բարձր տոկոսներ Ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց, հայտնում են ՆԳՆ-ից։

«Այսօր արդեն ազդակներ են ստացվում այս բուրգի հետևանքների մասին։

Հիշե՛ք, Նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց Դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»:

Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը։

Եթե տուժել եք hellobit(y) ֆինանսական բուրգի գործունեությունից, կարող եք դիմել Ձեր տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ ք.Երևան, Նալբանդյան 130, Քրեական Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։

Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ «ներդնելուց»»,-նշվում է հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում