Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրամ Մարանդյան

Երկաթուղային ուղով Հայաստան է ժամանում ղազախական հացահատիկով բեռնված գնացքը

Երկաթուղային ուղով Հայաստան է ժամանում ղազախական հացահատիկով բեռնված գնացքը

Հայաստան է ժամանում ղազախական հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Գնացքը Հայաստան է հասցրել 1000 տոննա ցորեն:

Տավուշի մարզի «Այրում» կայարանում գնացքի ժամանմանը ներկա են ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Ղազախստանի դեսպանը:

«Սա նախ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում՝ ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի: Նախօրեին նաև ռուսական ցորենն էր գնացքով հասել Հայաստան:

Սա ոչ միայն քաղաքական նշանակություն ունի, այլ ունի կարևոր տնտեսական նշանակություն: Էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը»,- ասաց Դավիթ Խուդաթյանը:

Ղազախստանի դեսպանի գնահատմամբ, սա պատմական իրադարձություն է:

«Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել: Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է»,- ասաց դեսպանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում