Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԳԳոհար Սարգսյան

Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին

Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը քննարկման է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում  նախագծի վերաբերյալ  հիմնականում եղել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Քննարկվել է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքն ու հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության ու ծառայությունների թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձևավորմանն ու զարգացմանը: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ Կառավարությունը  ներկայացրել է մի շարք առաջարկություններ. այն լրամշակվել է:  Մասնավորապես փոխվել է նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը. առաջարկվել է 2027 թվականի հունվարի 1-ի փոխարեն այն ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունիսի 1-ից: Նպատակն է ուժի մեջ մտնելու պահին ունենալ օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերը: Մեկ այլ առաջարկով էլ նախատեսվել է ռիելթորների որակավորման վկայականները տրամադրել էլեկտրոնային ձևաչափով. թղթային տարբերակը դուրս է բերվել: Առաջարկվել է նաև ռիելթորական և անշարժ գույքի կառավարման ծառայությունների շրջանակներում կատարվող վճարումներն ու փոխանցումներն իրականացնել Էսքրոու հատուկ բանկային հաշիվ միջոցով:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Պատգամավորն առաջարկել է օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝ ֆիզիկական անձանց համար յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի բազային տուրքը 5000 դրամի փոխարեն սահմանել 1000դրամ: Կառավարությունն ընդունել է պատգամավորական առաջարկը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացմամբ քննարկվել է ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթի վերաբերյալ գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Մասնավորապես, ընդլայնվել է կարգավորման առարկան, սահմանվել են պահանջների մեծությունների չափման, միավորների չափանմուշների ստանդարտ նմուշների չափման միջոցների և մեթոդների պահպանման վերաբերյալ դրույթներ, վերանայվել և ճշգրտվել են մի շարք սահմանումներ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Նախարարի տեղեկացմամբ օրինագծի նպատակն է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին իրենց համախառն եկամտի մինչև 2.5 տոկոսի չափով պետական հանրակրթական դպրոցներին, բուհերին և նախնական մասնագիտական, միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից: Գևորգ Պապոյանի խոսքով՝ ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերի, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը:

Նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:  

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: Առաջարկվել է դրանք ընդգրկել առաջիկա գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում