ԱԱննա Զախարյան

Երևանում տուն է այրվել

Երևանում տուն է այրվել

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 20:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցի թիվ 28/1 հասցեի մոտակայքում տուն է այրվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 21։24-ին։ Այրվել է շինության 3-րդ հարկը՝ կենցաղային իրերով, ջերմահարվել՝ տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում