ՀՀայկարամ Նահապետյան

Ամենաճիշտ պահն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Ադամ Շիֆ

Ամենաճիշտ պահն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆն ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համար այսօր առավել քան ճիշտ պահն է, երբ Սիրիայում քրդերը տանջվում են թուրքական կրակոցներից:
«Ցեղասպանության փաստը սարսափելի և անվիճելի է պատմաբանների համար: Դա արձանագրվել է նաև Օսմանյան կայսրությունում ծառայող ամերիկացի դիվանագետների կողմից այն ժամանակ, նրանք ականատես են եղել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացմանը, այնպիսի հանցագործության, որն այդ ժամանակ անուն չուներ: Կասկած չկար, որ նրանք ականտես են եղել արդյունաբերական մասշտաբներով հանցագործությանցեղասպանությունը ժխտելը մյուս կողմից պղծություն է, դա նոր սպանության հնարավորություն է տալիս»,-ասաց նա ու հավելեց` միայն հետո  Ռաֆայել Լեմկինը, որը Հոլոքոստը վերապրած է, ստեղծեց ցեղասպանություն եզրույթը` նկարագրելու համար այն վայրագրությունները, որոնք տեսել են հրեաներն ու հայերը: 

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում