ԱԱննա Զախարյան

Հեծանվային լուսաբացը Փարիզում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հեծանվային լուսաբացը Փարիզում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել.

«Հեծանվային լուսաբացը Փարիզում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին, հանդես եկել ելույթով:

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի անունից ընթրիքի է մասնակցել՝  ի պատիվ Խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների:

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում