ԱԱրամ Մարանդյան

Արման Խաչատրյանը Գեղարքունիքի և Լոռու մարզերում հետևել է ճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին

Արման Խաչատրյանը Գեղարքունիքի և Լոռու մարզերում հետևել է ճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Գեղարքունիքի և Լոռու մարզերում հետևել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացրել է դեպարտամենտը:

Ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկում են նոյեմբերի 15-ից և շարունակվում են մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը։ Սպասարկող ընկերությունները ներկայացրել են տվյալներ՝ ձմեռային պահպանման աշխատանքներին ընդառաջ կուտակած աղ-ավազի ծավալների, ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի վերաբերյալ։

Արման Խաչատրյանը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։

Ստուգայցերը շարունակական բնույթ են կրում։ Առաջիկա օրերին Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը կլինի նաև մյուս մարզերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում