ԱԱրամ Մարանդյան

Երևանի վարչական շրջաններում գազ չի լինի. հասցեներ

Երևանի վարչական շրջաններում գազ չի լինի. հասցեներ

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09։30-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ․Հովսեփյան փողոցի թիվ 24/30, 24/33, 56/6, 56/7, 24/3, 24/2 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, 7-րդ փողոցի թիվ 116/4 բազմաբնակարան շենքի և հարակից առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: 

Նույն նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Էմինեսկու, Ռադիշչևի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու, Բաբայան, Ազատության, Վարշավյան, Ա․Տիգրանյան, Վրթանես Փափազյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում