ՄՄանե Գևորգյան

Վիեննայում տեղի ունեցած միգրացիայի միջազգային համաժողովում քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր

Վիեննայում տեղի ունեցած միգրացիայի միջազգային համաժողովում քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հոկտեմբերի 21-22-ը Վիեննայում մասնակցել են միգրացիայի 10-րդ միջազգային համաժողովին։

 

Վիեննայի միգրացիայի համաժողովը միջազգային միգրացիոն քաղաքականության առաջատար հարթակներից է, որի կազմակերպած նիստերն առանձնանում են խորքային վերլուծությամբ՝ ընդգրկելով միջազգային միտումների վերափոխման, տնտեսական վերադասավորումների, աշխատաշուկայի ճնշումների և երկարաձգվող հակամարտությունների հետևանքով առաջացող մարտահրավերները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝
 

- ԵՄ միգրացիայի և ապաստանի պակտի իրականացման մեխանիզմներն ու այդ շրջանակում առաջացած հարցերը,

- միգրացիոն գործընկերությունների դերը համագործակցության խթանման գործում,
- հմտությունների և տաղանդների ներգրավման ռազմավարությունները,
- վերադարձի և վերաինտեգրման քաղաքականությունները մասնավորապես հակամարտություններից հետո վերականգնման համատեքստում,
- կանխատեսումների և վերլուծական գործիքների կիրառումը միգրացիայի արդյունավետ կառավարման գործընթացում։

 

Համաժողովի բացմանը Եվրամիության երկու հանձնակատարները հանդես են եկել տեսաուղերձներով: Մի շարք պետությունների միգրացիոն ոլորտի պատասխանատուների, այդ թվում՝ Ավստրիայի, Շվեդիայի, Հորդանանի, Եգիպտոսի ներքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպվել է պանելային քննարկում։

 

Համաժողովում մասնակիցները քննարկել են պաշտպանության համակարգերի կայունությունը, պատասխանատվության բաշխման մեխանիզմները և ճգնաժամային իրավիճակներում պատրաստվածության մակարդակը՝ միաժամանակ ձևավորելով պատկերացում, թե ինչպես կարելի է համահունչ դարձնել ազգային առաջնահերթություններն ու միջազգային համագործակցային գործողությունները։

 

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) ներկայիս ղեկավար Մայքլ Շպինդելեգերի և արդեն իսկ ընտրված հաջորդ ղեկավար Սյուզըն Ռաաբի հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընկերությունն ու նախանշվել առաջիկա ծրագրերը։

 

Հայաստանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) տարածաշրջանային ղեկավար Արթուր Էրեկնի հետ։ Քննարկվել են համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացի և միգրացիոն կառավարման արդիականացման վերաբերյալ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում