ԱԱսպրամ Սարատիկյան

Գյումրու Թատերական հրապարակում կկայանա «Ավետիք Իսահակյան-150. երգեր և երկեր» փառատոնը

Գյումրու Թատերական հրապարակում կկայանա «Ավետիք Իսահակյան-150. երգեր և երկեր» փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա «Ավետիք Իսահակյան-150. երգեր և երկեր» փառատոնը։

Ծրագրի նպատակն է Գյումրիում կազմակերպել մեծ տոնախմբություն և ևս մեկ անգամ ներկայացնել Իսահակյանի գրական ժառանգությունն ու համախմբել Վարպետի ստեղծագործության սիրահարներին, ինչպես նաև նպաստել փառատոնային միջավայրի զարգացմանն ու զբոսաշրջիկների ներգրավմանը:

Ծրագիրն իրականացնում է «Այ-Լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով տասնյակ կրթական ու մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և անհատների հետ։

«Երգեր և երկեր» նախագծի «Իսահակյանը՝ երգերի մեջ» համերգի ընթացքում ելույթ կունենա Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, որը կներկայացնի Իսահակյանի խոսքերով գրված և հատուկ նվագախմբի համար մշակված ստեղծագործություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում