ԱԱսպրամ Սարատիկյան

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները. հանդիպում ԲՏԱ նախարարությունում

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները. հանդիպում ԲՏԱ նախարարությունում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած «ԴիԹիԷս Սըլյուշըն» (DTS Solution) ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Դաղլյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներդրումային նախաձեռնությունները և Հայաստանի թվային միջավայրի պաշտպանության ամրապնդման ուղիները։

Իր խոսքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով կիբեռանվտանգության, թվային կառավարման և նորարարական տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես երկրի թվային ինքնիշխանության և տեխնոլոգիական անվտանգության հիմնական բաղադրիչներ։

«ԴիԹիԷս Սըլյուշըն» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Դաղլյանն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու փորձառությունը՝ նշելով, որ վերջինս կիբեռանվտանգության ոլորտում մատուցում է միջազգայնորեն լիցենզավորված մի շարք ծառայություններ՝ ներառյալ համակարգերի խոցելիության գնահատում։

Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը և մասնագիտական ներուժի համատեղ օգտագործումը՝ Հայաստանի կիբեռանվտանգության ոլորտի զարգացման, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածներում թվային անվտանգության համակարգերի կատարելագործման ուղղությամբ։

Քննարկումների արդյունքում երկուստեք նախանշել են հնարավոր համագործակցության ուղղությունները՝ ներառյալ ներդրումային ծրագրեր, խորհրդատվական և կրթական նախաձեռնություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում