ՊԵԿ-ը, համագործակցելով այլ երկրների իրավապահ մարմինների հետ, բացահայտել է մաքսանենգության սխեմա

ԳԳոհար Սարգսյան

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում ՊԵԿ-ի մաքսանենգութան դեմ պայքարի վարչության աշխատակիցները, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանին։ Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել են քսուքի տարաներ, որոնց մեջ առկա են եղել ընդհանուր 675 գրամ համաքաշով սպիտակ փոշենման կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

«Հիշյալ դեպքով, ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է հնարավոր ստացող անձի ինքնությունը: Քաղաքացին պետք է ժամաներ Հայաստանի Հանրապետություն և ստանար հիշյալ առաքանին։ Ժամանելուց հետո նշված քաղաքացու նկատմամբ սահմանվել է հսկողություն։

Ձեռնարկված անհետաձգելի «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, կոկաին տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին ստանալուց հետո, ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Ուկրաինայի քաղաքացի Ա․Բ.-ն։

Միաժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք են բերվել տվյալներ, որ Ուկրաինայի քաղաքացին, առաքանին ստանալուց և թմրամիջոցներն իրացնելուց հետո, կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիայի Հանրապետություն։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին, ովքեր զննման են ենթարկել առաքանին և հայտնաբերել են 1300 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց։

Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նա ձերբակալվել է»,- նշվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում