ԱԱրամ Մարանդյան

Մեկ օրում բացահայտվել է 119 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 119 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 20-21-ը:

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է.

  • 25 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 7 դեպք՝ խարդախության,
  • 5 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 3-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
  • Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, թմրանյութի իրացման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Հայտնավերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունն այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում