ԳԳոհար Սարգսյան

Այսօր հավաքվել ենք քննարկելու ամուր դիմակայունություն, անվտանգություն և փոխկապակցվածություն խթանելու ուղիները. Միրզոյան

Այսօր հավաքվել ենք քննարկելու ամուր դիմակայունություն,  անվտանգություն և փոխկապակցվածություն խթանելու ուղիները. Միրզոյան

Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպման մեկնարկին մամուլի հետ շփումներում նախարար Միրզոյանը նշել է.

 

«Այսօր ես միանում եմ իմ գործընկերներին Եվրոպական միությունից, լայն Սևծովյան տարածաշրջանից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից՝ քննարկելու միջտարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի ամուր դիմակայունություն, ավելի բարձր մակարդակի անվտանգություն և ավելի լավ փոխկապակցվածություն խթանելու ուղիները:

 

Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է, և երկու երկրները քննարկում են հաղորդակցությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, ավելացնում է լրացուցիչ՝ զգալի ներուժ, քանզի մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում»:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում