ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ էներգետիկայի նախարարները կհաստատեն ռուսական գազի լիակատար արգելքի մասին օրինագիծը. Politico

ԵՄ էներգետիկայի նախարարները կհաստատեն ռուսական գազի լիակատար արգելքի մասին օրինագիծը. Politico

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները, ենթադրվում է, երկուշաբթի հավանություն կտան օրինագծին, որը նախատեսում է ամբողջովին հրաժարվել ռուսական գազից, այդ թվում՝ Հունգարիային և Սլովակիային մատակարարվող գազից՝ չնայած այդ երկրների դիմադրությանը, հայտնում է Politico պարբերականի եվրոպական խմբագրությունը:

«Երկուշաբթի ԵՄ էներգետիկայի նախարարները պաշտոնապես հավանություն կտան այդ օրինագծին՝ ցույց տալով, որ պատրաստ են շրջանցել Հունգարիան և Սլովակիան դեռ մինչև Եվրախորհրդարանի հետ վերջնական բանակցությունների մեկնարկը»,- գրել է պարբերականը:

Ներկայումս Հունգարիան և Սլովակիան ԵՄ միակ երկրներն են, որոնք չեն հրաժարվում ռուսական գազի մատակարարումից՝ պատճառաբանելով, որ այլընտրանք չունեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում