ԿԿարմեն Ղուկասյան

ՍԱՏՄ պետի անունով WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ. տեսչական մարմինը զգոնության կոչ է անում

ՍԱՏՄ պետի անունով WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ. տեսչական մարմինը զգոնության կոչ է անում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ, և ուղարկվել են իրականությանը չհամապատասխանող մի շարք հաղորդագրություններ: Այս մասին հայտնում է տեսչական մարմինը:

«Խնդրում ենք պարոն Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով:

Նման գործելակերպի նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով կատարել խաբեություն կամ հափշտակություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իշխանական կամ ծառայողական լիազորությունները:

Խնդրում ենք զգոն լինել և, նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում