ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի ընդհանուր ժողովին. նա կարճ զրույց է ունեցել նաև Մալթայի վարչապետի հետ

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի ընդհանուր ժողովին. նա կարճ զրույց է ունեցել նաև Մալթայի վարչապետի հետ

Մալթայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Անահիտ Մանասյանը մասնակցել է Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի (Association of Mediterranean Ombudsmen, AOM) ընդհանուր ժողովին, որի ընթացքում գործընկեր օմբուդսմանների կողմից առաջադրվել և ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ։

 

Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիան հիմնադրվել է 2008 թվականին։ Ասոցիացիայի գործունեությունը միտված է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների ապահովմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև իրավունքների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը։

 

Հայաստանի Հանրապետությունը Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի լիիրավ անդամ է 2010 թվականից։

 

ՀՀ ՄԻՊ-ից տեղեկացնում են նաև, որ ընդհանուր ժողովից առաջ՝ Մալթայի Հանրապետության ՄԻՊ հաստատության կողմից կազմակերպված բարձր մակարդակի համաժողովի շրջանակներում Անահիտ Մանասյանը կարճ զրույց է ունեցել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում