ԷԷլեն Պետրոսյան

Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, դրանցից մեկը շրջվել է. կան տուժածներ

Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, դրանցից մեկը շրջվել է. կան տուժածներ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19։13-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին բախվել «Mercedes-benz» և «Vaz» մակնիշների, ավտոմեքենաները․ «Vaz» մակնիշի ավտոմեքենան ճամփեզրյա հատվածում շրջվել է:

«Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Vaz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում