ԱԱրամ Մարանդյան

ԲԸՏՄ ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են ապօրինի փայտանյութ և օդի աղտոտման դեպքեր

ԲԸՏՄ ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են ապօրինի փայտանյութ և օդի աղտոտման դեպքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության տարածքում սեպտեմբեր ամսին իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում, արձանագրել են ապօրինի փայտանյութի տեղափոխման և օդի աղտոտման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

Մասնավորապես՝
 
Կոտայքի մ. Երևան-Սևան մայրուղով քաղաքացիներ Ա.Ա.-ն և Դ.Օ.-ն «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով փորձել են առանց համապատախան փաստաթղթերի ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 15խմ կողահատ տախտակ։

 

Նույն ավտոճանապարհի ք. Չարենցավան, ք. Հրազդան, գ. Սոլակի հատվածներում քաղաքացիներ Ս.Մ.-ի, Ն.Օ.-ի, Կ.Ա.-ի վարած «Գազել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ընդհանուր՝ 18,6խմ վառելափայտ, որոնց համար չեն ներկայացվել օրինականությունը հավաստող փաստաթղթեր։

 

Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

 

Բոլոր դեպքերով հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին։

 

Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում բեռնատարի 9 վարորդ աղտոտել է օդը՝ տեղափոխելով սորուն նյութեր առանց անթափանց ծածկոցի։

 

Մթնոլորտային օդի պահպանության կանոնները խախտելու համար վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում