ԴԴավիթ Մուրադյան

ԱՍՀ նախարարն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք, տեղում ուսումնասիրել առկա ռեսուրսները

ԱՍՀ նախարարն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք, տեղում ուսումնասիրել առկա ռեսուրսները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության պետ Արտյոմ Սմբատյանի հետ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի տարածքային կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։

 

 

Նախարար Թորոսյանը շրջայց է կատարել կենտրոններում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացքին։

 

Իր խոսքում Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ տարածքային կենտրոն այցելող յուրաքանչյուր քաղաքացի պետք է սպառիչ և ամբողջական տեղեկատվություն ստանա հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Նախարարը նաև հանձնարարել է առավել ակտիվ իրազեկել նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև աջակցել քաղաքացիներին կայուն աշխատանք ունենալու հարցում։
 

Մարզային այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Գավառի նախկին մանկատան շենք, տեղում ուսումնասիրել առկա ռեսուրսները և դրանց հետագա օգտագործման հնարավորությունները։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում