ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ պատգամավորները մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին

ԱԺ պատգամավորները մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ գործընկնկերների հետ Լյուբլյանայում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջից էլ տեղեկանում ենք՝ Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև լիագումար նիստի աշխատանքներին:

Հայկական պատվիրակության հետ ՆԱՏՕ ԽՎ քառօրյա աշխատանքներին է մասնակցում նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում