ՅՅուրա Վահանյան

Էկոպարեկային ծառայության ղեկավարը հանդիպել է Երևան և Արմավիր վարչությունների հետ

Էկոպարեկային ծառայության ղեկավարը հանդիպել է Երևան և Արմավիր վարչությունների հետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը շարունակում է աշխատանքային հանդիպում է ունեցել ծառայության մարզային վարչության անձնակազմերի հետ: 

Ծառայությունից հայտնում են, որ Երևան քաղաքի և Արմավիրի մարզային վարչության պահպանություն իրականացնող անձանակազմի հետ հանդիպման մեկնարկին Կիրակոսյանն ընդգծել է, որ շարունակական այցեր է կատարելու Ծառայության մարզային վարչություններ՝ ընդգրկուն քննարկում ծավալելու տեղամասերի բոլոր աշխատակիցների հետ և լսելու նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները:


Ծառայության ղեկավարը վստահություն է հայտնել, որ մարզային վարչության լիարժեք համալրումն ու տեխնիկական վերազինումը հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել պահպանության գործընթացը, ապա արժևորելով էկոպարեկային ծառայողի աշխատանքը, նշել է, որ բացի պատասխանատու և չափազանց կարևոր աշխատանք իրականացնելուց այն անձինք, ովքեր անցնում են աշխատանքի Ծառայությունում, ունենում են հետաքրքիր ու դինամիկ աշխատանք՝ գրավիչ աշխատավարձով և սոցիալական երաշխիքներով:

Կիրակոսյանը ներկաներին տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել կրտսեր էկոպարեկների հաստիքների թվաքանակը և նշել, որ այդ հաստիքների թվաքանակի ավելացումը թույլ պահպանության ոլորտի բազմամյա աշխատանքային փորձով, բայց ոչ բարձրագույն կրթությամբ աշխատակիցներին շարունակել իրենց աշխատանքը:

Հանդիպան ավարտին հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացվել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում