ԱՄՆ-ում բնակվող հայ բայքերները Երեւան են հասել

ԱՄՆ-ում բնակվող հայ բայքերները Երեւան են հասել

Այս օրերին աշխարհի բոլոր հայերը մեկ ուխտ ունեն՝ գալ Հայաստան, գնալ անմար կրակի մոտ, հիշել ու պահանջել: Հայաստան հասնելու տրանսպորտային միջոցները տարբեր են՝ մեքենա, հեծանիվ, ինքնաթիռ եւ, իհարկե, մոտոցիկլետ: ԱՄՆ-ում բնակվող հայ բայքերները որոշել են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հասնել մոտոցիկլետներով:

«Քիչ ենք, հպարտ ենք, հայ բայքերներ ենք»․ այս կարգախոսով հայկական զինանշանով ու դրոշներով բայքերները ապրիլի մեկին մոտոցիկլով ճանապարհ են ընկել, անցել Իտալիան, Հունաստանը Բուլղարիան, Վրաստանն ու հասել Երեւան: 14 օր եղել են ճանապարհներին, տեսել ձյուն, անձրեւ, կիզիչ արեւ ու վերջապես հանդիպել հայկական գարնանը: Նրանք համոզված են՝ իրենց անցած ճանապարհն ու հարյուրավոր մարդկանց պատմած պատմությունները կավելացնեն Ցեղասպանությունը ընդունած երկրների թիվը:

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄՆ-ում բնակվող հայ բայքերները Երեւան են հասելԱՄՆ-ում բնակվող հայ բայքերները որոշել են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հասնել մոտոցիկլետներով:#ArmenianGenocide

Posted by Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն / Public Television of Armenia on Thursday, April 23, 2015

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում