ԴԴավիթ Մուրադյան

Քննարկվել են Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները

Քննարկվել են Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու Enterprise Armenia-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Starbucks-ի առաքելությունը, նշելով, որ խոշորագույն այս ցանցը այսօր ներկայացված է շուրջ 86 երկրում, ունի 40 հազարից ավելի սուրճի կետեր և հետաքրքրված է ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում։

 

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի սրճարանային ոլորտի զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով ոլորտում առկա ներուժին, ենթակառուցվածքների կատարելագործման հնարավորություններին, Հայաստանում սուրճի սպառման շուկայի առանձնահատկություններին և աճի միտումներին։

 

«Բարձրորակ միջազգային ներդրումների ներգրավումը Հայաստանի համար առաջնահերթություն է, և մենք Ձեր այցելությունն արժևորում ենք որպես խոստումնալից քայլ այդ ուղղությամբ։ Հայաստանը առաջարկում է կայուն, բաց և բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ և բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաև դինամիկ զարգացող և մրցունակ սպառողական շուկայի վրա»,- նշել է Գևորգ Պապոյանը։

 

Հանդիպման ընթացքում նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության ներկայացվածությանը հայկական շուկայում՝ ընդգծելով, որ այդ քայլը մեծապես կնպաստի նաև մեր երկրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում