Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Զախարյան

«Յուրաքանչյուր ոլորտի առաջընթացի հիմքում կրթությունն է»․ Սյունիքի մարզպետը՝ ուսուցիչներին

«Յուրաքանչյուր ոլորտի առաջընթացի հիմքում կրթությունն է»․ Սյունիքի մարզպետը՝ ուսուցիչներին

Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր ընդունելություն էր՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ։ 

Սյունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառման ընթացքում գնահատվեցին սյունեցի  մանկավարժների նվիրումը, ձեռքբերումները, որոնց շնորհիվ բարձր է հնչում մարզի անունը, աշխատասիրությունն ու սերը, որն ամեն օր տալիս են աշակերտներին։ 

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից շնորհակալագրեր ստացան Սյունիքի հանրակրթական ուսումնական հաստատությունների և մարզադպրոցների տնօրենները` կրթության ոլորտում երկարամյա և նվիրված աշխատանքի, սերունդների կրթության գործում նշանակալի ավանդի, սովորողների մասնագիտական կարողությունների ձևավորման գործում ցուցաբերած հետևողականության և մասնագիտական նվիրումի համար։ 

Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները շնորհակալագրեր ստացան դպրոցականների առարկայական օլիմպիադաներում, մարզային և հանրապետական մրցաշարերում բարձր արդյունքների ձեռքբերմանը նպաստելու, ինչպես նաև կրթական գործընթացում մասնագիտական և մանկավարժական բարձր պատասխանատվություն դրսևորելու համար։

Ռոբերտ Ղուկասյանը շեշտեց, որ յուրաքանչյուր խնդիր ուսումնասիրելիս՝ բախվում են կրթության հարցին, և նմանապես, յուրաքանչյուր ոլորտի առաջընթացի հիմքում կրթությունն է։ Ուստի, Սյունիքի մարզպետը, ևս մեկ անգամ շնորհավորելով տոնի առիթով, շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ կատարած աշխատանքի և մեծ նվիրումով իրականացրած բարձր առաքելության համար։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում