ՎՎարդուհի Հարությունյան

Մակրոնին ուղղված՝ հրաժարական տալու կոչերը կթուլացնեն ֆրանսիական ինստիտուտները. «Վերածնունդ» կուսակցություն

Մակրոնին ուղղված՝ հրաժարական տալու կոչերը կթուլացնեն ֆրանսիական ինստիտուտները. «Վերածնունդ» կուսակցություն

Ֆրանսիայում քաղաքական փակուղուց դուրս գալու համար նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալու բազմաթիվ կոչերն անիմաստ են և միայն կթուլացնեն ֆրանսիական ինստիտուտները՝ հայտարարել է Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը։

«Հանրապետության նախագահի հրաժարականի կոչերն անիմաստ են։ Նա ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, և նրա լեգիտիմությունը չի կարող կասկածի տակ դրվել։ Դա կթուլացնի մեր ինստիտուտները և որևէ կերպ չի լուծի խորհրդարանական ճգնաժամը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը Մակրոնին առաջարկել էր նախագահի արտահերթ ընտրություն նշանակել նոր վարչապետի նշանակումից և բյուջեի նախագծի հաստատումից հետո: Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը սրվել է վարչապետ Սեբաստիան Լըկորնուի հրաժարականից հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում