ԷԷլեն Պետրոսյան

Թիվ 4 պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել Արմինե Զոհրաբյանը

Թիվ 4 պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել Արմինե Զոհրաբյանը

Արմինե Զոհրաբյանը սեպտեմբերի 29-ից նշանակվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2030 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ:

Նշվում է նաև, որ «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի տեղակալ Նունե Դավթյանն ազատվել է նույն ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում