ՄՄարո Թարվերդյան

Ոստիկանները Լուսագյուղի 60-ամյա բնակչի տան բակում թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանները Լուսագյուղի 60-ամյա բնակչի տան բակում թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Լուսագյուղ գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրամիջոց:

«Հոկտեմբերի 2-ին նա ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված-մանրացված զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 4,33 գրամ քաշով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 87,4 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ:

Լուսագյուղցի 60-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում