Հունվարից օգոստոս շինարարությունը 20 տոկոսով աճել է. ՊԵԿ նախագահ

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։

«Խոսքը հիփոթեքային վարկի վճարման տոկոսների գումարի վերադարձի միջոցառման գծով միջոցների ավելացման անհրաժեշտության մասին է»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«2025 թվականի հունվարի 1-ից, գիտենք բոլորս, ուժի մեջ են մտել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները, և այդ սահմանափակումները, ի լրումն պատմական դինամիկայի, բերել են մի իրավիճակի, որ շահառուների թվաքանակը ավելացել է կտրուկ հատկապես 2024 թվականի վերջին, երբ որ արդեն պետական բյուջեն ընդունված էր։

2024 թվականին մոտ 50 հազար շահառու ենք ունեցել։ Այս տարի արդեն՝ 62 հազար, այսինքն՝ 12 հազարով շահառուների թվաքանակը աճել է, և շահառուների թվաքանակի աճով պայմանավորված՝ տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել գումարների միջեռամսյակային վերաբաշխումներ անել: Մասնավորապես, 2025 թվականի բյուջեով 84 մլրդ ենք նախատեսած եղել, և այդ 84 մլրդ-ից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 մլրդ ծախսել ենք։ Դա ավելի մեծ է, քան ամբողջ անցած տարվա ընթացքում. անցած տարի ունեցել ենք 69 մլրդ: Հիմա այս միտումները հաշվի առնելով՝ պատշաճ միջոցներ ունենալու և այս ծրագրից օգտվող մեր քաղաքացիներին պատշաճ աջակցելու համար անհրաժեշտություն կա ևս 12.6 մլրդ դրամով ավելացնելու մեր տարեկան ծրագիրը, որը առաջարկում ենք կատարել պետական բյուջեի առանձին ծրագրի խնայողությունների հաշվին։ Դրա արդյունքում տարվա վերջում կհասնենք մոտ 100 մլրդ դրամի, ավելի կոնկրետ՝ 97 մլրդ-ի: Դա նշանակում է, որ կանխատեվում է այս պահին մոտ 28 մլրդ դրամով ավելացում 2024 թվականի համեմատ: Նմանատիպ աճ երբևէ չի գրանցվել այս ծրագրի մեկնարկից ի վեր»,- ասաց ՊԵԿ նախագահը։

«Եկեք արձանագրենք, որ կառուցապատման ոլորտում այսքան ծավալ ստվերից դուրս է եկել»,- նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ոլորտն էապես խթանված է, և երևի թե միակ ոլորտն է, որ այս պահին բավական բարձր աճ ունի: Հունվար-օգոստոսով եթե նայենք՝ շինարարությունը 20 տոկոսով աճել է։ Եվ մեր հարկային վճարումների մեջ եթե նայենք, առանցքային ոլորտներից է, խոշոր հարկ վճարող: Ինչ վերաբերում է ապագա միտումներին, այս պահի կանխատեսումներով՝ առաջիկա մեկ-երկու տարին աճի թրենդ կունենանք, որից հետո սահմանափակումների ֆոնին կվերադառնա բնականոն համակարգեր»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում