Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Զախարյան

«Կանաչ տնտեսությունը մեզ համար կենսական անհրաժեշտություն է». Հայաստանը՝ համաշխարհային գագաթնաժողովում

«Կանաչ տնտեսությունը մեզ համար կենսական անհրաժեշտություն է». Հայաստանը՝ համաշխարհային գագաթնաժողովում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Դուբայում  մասնակցել է Կանաչ տնտեսության 11-րդ համաշխարհային գագաթնաժողովին՝ ներկայացնելով երկրի տեսլականն ու քայլերը կանաչ և կայուն ապագայի կառուցման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Հայաստանի համար կանաչ տնտեսությունը ոչ միայն քաղաքական ուղղություն է, այլև զարգացման նոր մոդել, որը միավորում է բարեկեցությունը, բնապահպանական կայունությունն ու սոցիալական ներառականությունը։ Սա երկրի համար կենսական անհրաժեշտություն է․ 2021–2026 թթ. կառավարության ծրագրում այն հռչակվել է որպես ռազմավարական առաջնահերթություն»,-նշել է նախարարը:

Հայաստանում․

-զարգացվում են շրջանաձև տնտեսության լուծումներ,

-խթանվում է կայուն շարժունակությունը,

-ներդրվում են ֆինանսական մեխանիզմներ կանաչ ներդրումների համար։

Կարևոր քայլ է Կանաչ Տաքսոնոմիայի ընդունումը, որը հստակ ուղեցույց է ներդրողների և քաղաքական պատասխանատուների համար։

Պետական բյուջեում ներդրվում է նաև կլիմայական ֆինանսավորման հետևման համակարգ՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետ կառավարում։

«Հայաստանի մոտեցումը հիմնված է այն համոզման վրա, որ բնապահպանական կայունությունը անբաժան է տնտեսական մրցունակությունից ու սոցիալական արդարությունից։

Միաժամանակ ընդգծվել է, որ կանաչ անցումը հնարավոր է միայն միջազգային համագործակցության շնորհիվ։ Հայաստանը պատրաստ է կիսվել իր փորձով և նպաստել համաշխարհային ջանքերին՝ արագացնելու կանաչ տնտեսության անցումը»,- իր ելույթը եզրափակել է նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում