Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Զախարյան

Նոր համագործակցային ուղիներ՝ կիբեռանվտանգությունից մինչև նորարարություն․ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ռուանդայի պետնախարարի հետ

Նոր համագործակցային ուղիներ՝ կիբեռանվտանգությունից մինչև նորարարություն․ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ռուանդայի պետնախարարի հետ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների  և նորարարության նախարարության պետական նախարար Իվ Իրադուկունդայի գլխավորած պատվիրակությանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության ուղղություններում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները քննարկելու նպատակով, հայտնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները` հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների զարգացմանը։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդակցությունները և ուսումնասիրելու գործնական համագործակցության մեխանիզմները, որոնք կնպաստեն երկու երկրների տեխնոլոգիական առաջընթացին և թվային կայունությանը։

Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների խթանման և կայուն նորարարություն ապահովող հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում