ԿԿարմեն Ղուկասյան

Ջրառատ գյուղում տուն է այրվել

Ջրառատ գյուղում տուն է այրվել

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։08-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրառատ թաղամասի տներից մեկում և մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 22:40-ին:

Այրվել են տունը (մոտ 80 քմ), տանը կից հացատունն ու անասնագոմը (ընդհանուր մոտ 50 քմ), ավտոտնակը՝ մասամբ և 450 հակ անասնակեր: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում