ԾԾաղկանուշ Միրզոյան

Արմավիրում հրազենի գործադրմամբ միջադեպը մեկ մարդու կյանք է խլել․ ՆԳՆ

Արմավիրում հրազենի գործադրմամբ միջադեպը մեկ մարդու կյանք է խլել․ ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունից 1lurer.am-ին հայտնում են, որ հրազենի գործադրմամբ միջադեպը, որը սեպտեմբերի 27-ին արձանագրվել է Արմավիրում, մեկ մարդու կյանք է խլել։

Ավելի վաղ նախարարությունից փոխանցել են՝ նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել, կա ձերբակալված։

1lurer.am-ին հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում