ԱԱրամ Մարանդյան

Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ զբոսաշրջիկները կզգան Երևանի ջերմ ընդունելությունը, կբացահայտեն հազարամյակների պատմությունը. Լևոն Հովհաննիսյան

Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ զբոսաշրջիկները կզգան Երևանի ջերմ ընդունելությունը, կբացահայտեն հազարամյակների պատմությունը. Լևոն Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել է «Ապագայի ճանապարհ. ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» համաժողովին: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:

Այն մեկ հարկի տակ էր հավաքել պետական ու մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին ու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներին: Պանելային քննարկումների ընթացքում Լևոն Հովհաննիսյանը մասնակիցներին է ներկայացրել Երևանի զբոսաշրջային ներուժը, զարգացման ծրագրերն ու  մշակութային այն միջոցառումները, որոնք դարձել են սիրված և սպասված ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի հյուրերի կողմից։ 

«Երևանը ոչ միայն պատմական ու մշակութային կենտրոն է, այլև ժամանակակից զբոսաշրջային ուղղություն, որը շարունակաբար զարգանում է նորարարական մոտեցումներով։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ զբոսաշրջիկները կզգան Երևանի ջերմ ընդունելությունն ու կբացահայտեն հազարամյակների պատմությունը»,- նշել է Երևանի փոխքաղաքապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում