ԼԼուսինե Մուրադյան

Ալեն Սիմոնյանը՝ Մերձավանում սպանությունների մասին

Ալեն Սիմոնյանը՝ Մերձավանում սպանությունների մասին

Մերձավանի սպանության դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

«Բոլոր երկրներում տեղի են ունենում տարբեր իրավական դեպքեր, որոնք առնչվում են քաղաքական գործիչներին (ԱՄՆ-ում էլ վերջերս նման դեպք տեղի ունեցավ): Այլ հարց է՝ արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենո՞ւմ է, թե՞ չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևէ կապ ունենո՞ւմ են, թե՞ չեն ունենում:

Այո՛, անկախ նրանից՝ ունե՞ն, թե՞ չէ, դա ենթադրում է պատասխանատվության աստիճան: Եվ իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն: Այն աշխատանքը, որ կատարվել է, որ առնվազն կանխվի դեպքը... որովհետև որքանով ես գիտեմ, չեմ ուզում պնդել, պարզ է, որ դա միջանձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն՝ դա կապված չէ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Սիմոնյանը՝ նաև հղում անելով լրատվամիջոցներին: 

ԱԺ նախագահն ընդունեց՝ խնդիրներ կան, իրավապահները պետք է հետևություններ անեն, կատարվածը բնորոշեց որպես «վատ բան», «բացասական» երևույթ՝ միաժամանակ նկատելով, որ իրավապահները պետք է առնվազն շատ արագ բացահայտեն գործը: 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու  քրեական ոստիկան Կարեն Աբրահամյան: Եվս մեկ անձ՝ Արծրուն Գալստյանը, վիրավոր է: 

Վարչապոտ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում