ԴԴավիթ Մուրադյան

Ամուր խաղաղության հիմքը տարածաշրջանային հաղորդակցություններն են. Ալիևի ելույթը ՄԱԿ-ում

Ամուր խաղաղության հիմքը տարածաշրջանային հաղորդակցություններն են. Ալիևի ելույթը ՄԱԿ-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում և խոսել Հայաստանի հետ հարաբերությունների, խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։

Նա նշել է՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է նոր էջ բացել Հայաստանի հետ հարաբերություններում` տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Ալիևն ընդգծել է՝ Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով։

«Չնայած տարբեր սադրանքներին՝ բանակցությունները տվեցին դրական արդյունքներ, քանի որ ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց արտաքին միջամտության»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է նաև, որ տարածաշրջանային հաղորդակցություններն են ամուր խաղաղության տեսլականի հիմքը։

«Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունն է, որն ապահովելու է «Զանգեզուրի միջանցքով» անխափան անցումը և խթանելու է տարածաշրջանային կապերի զարգացմանը»,-ասել է նա։

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նոր էջ բացելու, հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու որոշման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում